ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տավուշի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ Իջևանի ենթապատվիրակության նախկին ղեկավար Էլիան Չավային, որի պաշտոնավարման ժամկետն արդեն լրացել է, ենթապատվիրակության նորանշանակ ղեկավար Լաուրա Դի Ֆրանչեսկանտոնիոյին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին, տնտեսական անվտանգության մասնագետ Նինո Սաբաշվիլիին և տնտեսական անվտանգության հարցերի համակարգող Մարիա Լուզ Կարնիչերո Պերիկասին։

Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել Էլիան Չավային մարզում իրականացրած մարդասիրական ծրագրերի համար, այնուհետև շնորհավորել ենթապատվիրակության նորանշանակ ղեկավարին և իր պատրաստակամությունը հայտնել՝ հնարավորությունների սահմաններում աջակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին նոր ծրագրերի իրականացման հարցում։

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներն ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերը և համագործակցության ճանապարհային քարտեզը։

  • Կիսվել: