ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել

Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի գոտուց, և այն դարձել է միակողմանի երթևեկելի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Հայրապետյան և Նվեր Զախարյանը։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

 

  • Կիսվել: