կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Տաթև գյուղում հրդեհ է բռնկվել

Տաթև գյուղում հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 15:28-ին ահազանգ է ստացել, որ Տաթև գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 18։12-ին: Այրվել է մոտ 115 խմ գոմաղբ:

 

  • Կիսվել: