ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տասնյակ գորիսեցիների մեղադրանք են առաջադրում վարչապետի զրահապատ մեքենային ձվով հարվածելով`24 մլն դրամի վնաս հասցնելու մեջ. Արմեն Մելքոնյան

Տասնյակ գորիսեցիների մեղադրանք են առաջադրում վարչապետի զրահապատ մեքենային ձվով հարվածելով`24 մլն դրամի վնաս հասցնելու մեջ. Արմեն Մելքոնյան

Այս պահին Քննչական կոմիտեում տասնյակ գորիսեցիների մեղադրանք են առաջադրում խուլիգանության հոդվածով։ Այս մասին Tert.am-ի հետ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Մեղադրում են վարչապետի մեքենային իբրև թե ձվով հարվածելու մեջ։ Զրահապատ մեքենային իբր ձվով հարվածել են և 24 մլն դրամի վնաս պատճառել։ Այդ մարդիկ ասում են`ձու լինի, երեխաներին կտանք, ուտեն»,- ասաց Մելքոնյանը:

Մելքոնյանը նշեց, որ 11 գորիսեցիների ձերբակալել էին, սակայն դատարանը նրանց ձերբակալությունները ոչ օրինաչափ էր ճանաչել։

«Հիմա որոշել են, որ պետք է մեղադրանք առաջադրեն։ Մեղադրանք առաջադրվածների թվում կան գորիսեցիներ, որոնք անգամ այդ օրը այնտեղ ներկա չեն եղել»,- ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։

  • Կիսվել: