հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
 Թալինի քրեական հետախույզները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել տեսանյութ

Թալինի քրեական հետախույզները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել տեսանյութ

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ցամաքասարի համայնքապետարանում որպես օպերատոր հրամանագրված անձը նախորդ տարվա մարտից, ամեն ամսվա ընթացքում, աշխատանքի ներկայացել է ընդամենը երկու-երեք օր։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Համայնքապետարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի ամսական տեղեկագրերում կեղծել են օպերատորի հաճախումների թիվը, ինչի հետևանքով համայնքապետարանի բյուջեից, որպես աշխատավարձ, դուրս է գրվել ընդհանուր մի քանի հարյուր հազար դրամ։

Յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

  • Կիսվել: