երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սյունյաց լեռներում տեսախցիկները նկարել են Կովկասյան ընձառյուծ (տեսանյութ)

Սյունյաց լեռներում տեսախցիկները նկարել են Կովկասյան ընձառյուծ (տեսանյութ)

Սյունյաց լեռների պահապանը. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում հերթական անգամ արձանագրվել է Կովկասյան ընձառյուծ:

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։

Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D:

  • Կիսվել: