Սյունիքում 62-ամյա տղամարդը 16-ամյա աղջնակին ահաբեկել ու նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել
Օրեր առաջ սրբապղծության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Մերուժան Գ.-ն Սյունիքի մարզի բնակավայրերից մեկի տան բակում իր հեռախոսում գտնվող՝ 16-ամյա աղջկա մերկ լուսանկարները նրա ծնողներին ցույց չտալու սպառնալիքով աղջկան տարել է իր ավտոմեքենայի մեջ, ամբողջությամբ մերկացրել և երեխայի կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Սյունիքի մարզի տարածքային բաժիններից մեկում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Նախաքննության շահերից ելնելով տուժողի բնակության վայրն ու որոշ հանգամանքներ չենք հրապարակում։
Սյունիքի մարզի ոստիկաններն էլ տաք հետքերով հայտնաբերել են ստահակին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվ
© https://shamshyan.com/hy/article/2023/09/21/1246779