հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքի մարզում վարորդը, Mitsubishi Pajero io-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Սյունիքի մարզում վարորդը, Mitsubishi Pajero io-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչյա Ս.-ն, նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արսեն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արզումանյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: