չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սյունիքի մարզում Opel-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են

Սյունիքի մարզում Opel-ը կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբեն Բ․-ն Գորիս-Տեղ ավտոճանապարհի 18 կմ հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և աջակողյան հատվածում կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ռուբեն Բ․-ն, ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 16-ամյա Ռաֆիկ Մ․-ն, 16-ամյա Մանվել Կ․-ն, 15-ամյա Հայկ Կ․-ն, 16-ամյա Նարեկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ  քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռվել է վարույթ։ 

  • Կիսվել: