ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սյունիքի մարզում Nissan Murano-ն մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Սյունիքի մարզում Nissan Murano-ն մոտ 50 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

 Ժամը 17:50-ի սահմաններում Nissan Murano մակնիշի 73 NM 337 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178.1-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Արմեն Գալստյանն ու քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել ապա տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Օպերատիովորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: