չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա․ մարզպետ

Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա․ մարզպետ

Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25, մեկուսացված՝ 9 անձ կա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Սկզբնաղբյուրը, որպես կանոն, Կապանում եւ Մեղրիում գրանցված դեպքերն են, բոլոր դեպքերն են գրեթե փոխկապակցված են։ Ունենք նաեւ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր հայրենակցի մոտ հաստատված դեպք։ Ինքնամեկուսացման ռեժիմում գտնվում ենք գրեթե բոլորս, բայց պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը մոտենում է հազարի»:

 

  • Կիսվել: