շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը

Սուրեն Պետրոսյանն ու թիմակիցները հոգևոր հայրերի հորդորով դադարեցրին հացադուլը

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը և նրանց այլ կողմնակիցները, որոնք երեք օր է ինչ հացադուլ էին հայտարարել Գարեգին Նժդեհի արձանի մոտ այսօր, հոգևոր հայրերի հորդորով, դադարեցրին հացադուլը։

Ինչպես հայտնում է 24news-ի թղթակիցը՝ Վեհափառ Հայրապետի հորդորով հացադուլավորներին այցելեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը և հայտնեց, որ նրանց հորդորները տեղ են հասել։

 Նրանց այն կոչը, որ պետք է մտավորականությունը, հոգևորականները և հասարակության այլ շերտեր միանան և այս ծայրագույն իրավիճակից լուծումներ գտնեն ընդունվել է։

  • Կիսվել: