շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման. Թորոսյան

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման. Թորոսյան

Համավարակի ընթացքում հազարավոր կյանքեր փրկած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
 
՛՛Այս նոր բաժանմունքով բժշկական կենտրոնի վերակենդանացման մահճակալների թիվը դառնում է 120՝ փաստացի ամենամեծը Հայաստանում, ինչպես և ինքնին բժշկական կենտրոնը։
 
Վերջին երկու տարիներին և հատկապես վերջին մեկ տարում բժշկական կենտրոնը նորովի է դրսևորել իրեն՝ բարձրորակ բուժօգնությամբ, բարեհամբյուր վերաբերմունքով, իսկ այժմ նաև նոր տեսքով՛՛,-գրել է նա։
 

  • Կիսվել: