հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված բժիշկը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված բժիշկը

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով: Այս մասին տեղեկատվություն է տարածել Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն։

«Ես ռիսկային խմբի անդամ եմ, եթե այդպես կարելի է ասել, տարիքս 68 է, ունեմ շաքարային դիաբետ, սիրտանոթային հիվանդություններ, մի խոսքով նման վարակը ինձ համար կարող էր ճակատագրական լինել»,-պատմում է բժիշկ, դոցենտ Պատրիկյանը:

Նրա խոսքով իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին:

  • Կիսվել: