երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Լանջիկում կառուցվում է խմելու ջրի մատակարարման ներքին ցանց: Աշխատանքներն իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

 «Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։ Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը: Պատասխանատուները խողովակաշարերի անցկացման գործընթացում արձանագրել են թերություններ, հանձնարարվել է երկու կապալառու կազմակերպություններին քայլեր ձեռնարկել դրանք շուտափույթ վերացնելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատավության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արաքսյա Կիրակոսյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասական հատկացումն է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» ՍՊԸ-ն:       

  • Կիսվել: