հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին՞

  • Կիսվել: