շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում ստացիոնար բուժօգնություն ստացող բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում ստացիոնար բուժօգնություն ստացող բոլոր քաղաքացիները տեղափոխվել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում ստացիոնար բժշկական օգնություն ստացող բոլոր քաղաքացիներին տեղափոխել ենք առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Սևանի հոգեկան առողջության կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով:

Քաղաքացիների համար նախապես պատրաստվել են հիվանդանոցային բարենպաստ պայմաններ, համապատասխան դեղորայք և սնունդ:

Ներկայումս Սևանի հոգեկան առողջության կենտրոն տեղափոխված մի քանի տասնյակ քաղաքացի շարունակում է ստանալ պատշաճ բժշկական օգնություն»:

  • Կիսվել: