չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սրտի ստենտավորման համար վարկեր եմ վերցրել, չեմ կարողանում վճարել. քաղաքացին անժամկետ հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

Սրտի ստենտավորման համար վարկեր եմ վերցրել, չեմ կարողանում վճարել. քաղաքացին անժամկետ հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Գագիկ Հարեյանը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում. այսօրվանից կառավարության շենքի դիմաց անժամկետ է հացադուլ է սկսել: Քաղաքացին առեւտրային բանկերից մեկում վարկ ունի, սակայն չկարողանալով մարել՝ հայտնվել է սեւ ցուցակում, գրում է armlur.am-ը:

Դիմել է բանկ՝ դարձյալ վարկ ստանալու պահանջով,բայց մերժվել է: Մեր զրուցակցի խոսքով տարիներ առաջ վարկ է վերցրել՝ սիրտը ստենտավորելու համար, 3-3.5 մլն դրամի չափով, տարիների ընթացքում մարել է այն, այժմ պարտքը կազմում է շուրջ 600 հազար դրամ: Այս խնդրով քաղաքացին դիմել է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանին: Պատգամավորն իր հերթին դիմել է Կենտրոնական բանկ:

 

  • Կիսվել: