կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2021 թվականի օգոստոսի 16-ի հրամանագրով` կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, հայազգի ականավոր ռուս սրտաբան-վիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Այս մասին ասվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։

«Դեսպանատան անունից շնորհավորում ենք Բագրատ Գեղամիին պետական ​​բարձր պարգևի կապակցությամբ: Մաղթում ենք քաջառողջություն և շարունակական հաջողություններ մասնագիտական ​​գործունեության մեջ»,–ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: