Այս չարիքի իշխանության բերածը ոչ միայն հայրենիք հանձնելու, այլև բովանդակության մասին է՝ մեզ զրկելու բոլոր արժեքներից, խորհրդանիշներից. Բագրատ Սրբազան
Այս չարիքի իշխանության բերածը ոչ միայն հայրենիք հանձնելու մասին է, ոչ միայն ուրանալու մասին է, այլև և հատկապես բովանդակության մասին է՝ մեզ զրկելու բոլոր արժեքներից, խորհրդանիշներից, մեր երազներից ու ձգտումներից։ Այս մասին հայտարարել է ՛՛Սրբազան պայքար՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Որքան էլ Պայքարը փորձեն տեսնել քաղաքական շարժման տրամաբանության մեջ, այն իր բովանդակությամբ միտված է ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ, ԱՐԺԵՔԱՅԻՆ փոփոխություն բերելու՛՛,-նշել է նա։