երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սփյուռքի մեր հայրենակիցները խենթացնում են իրենց գործողություններով․ նախարար

Սփյուռքի մեր հայրենակիցները խենթացնում են իրենց գործողություններով․ նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Արցախի պաշտպանությանն ուղղված նվիրատվությունների վերաբերյալ։

Նա, մասնավորապես, գրել է․

«Սփյուռքի մեր հայրենակիցները խենթացնում են՝ իրենց գործողություններով հստակ ցույց տալով, թե ինչ նշանակություն ունի այս պատերազմում հաղթելը Հայոց պետականության համար:

Օրինակ, երեկ պատմեցին, որ ամերիկահայ մի երիտասարդ, ով գումար է կուտակած եղել տուն գնելու նախնական վճարը կատարելու համար (մոտ 100 հազար դոլար) պատերազմը սկսվելուց հետո հանել է այդ գումարը ու փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին: Մեկ այլ մեր հայրենակից տուն կառուցելիս է եղել, շինարարությունը դադարեցրել է և նախատեսված ամբողջ գումարը փոխանցել հիմնադրամին:
 
Մյուս համայնքներն էլ են միանում այս արշավին:
Ուստի, Արցախին և սահմանին աջակցելու համար կոչ եմ անում գումարներ փոխանցել
Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ
-ին այս հղումով: https://www.himnadram.org/hy/»:

  • Կիսվել: