երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի թեժ գծին ստացվել է շուրջ 20 զանգ

Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի թեժ գծին ստացվել է շուրջ 20 զանգ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին այս պահի դրությամբ ստացվել է շուրջ երկու տասնյակ զանգ, դրանք հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցներն են եղել, և հենց ՀՀ քաղաքացիներից, հարցերը սովորաբար վերաբերել են ավիաչվերթներին։ Այս մասին հայտնել է Սփյուռի գործերի գլխավոր հանձակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը։

«Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում գտնվող հայ համայնքներին, մեր պատասխանատուները մշտապես կապի մեջ են, սակայն, ինչպես գիտեք, հիմա, օրինակ, Իրանում և այլ երկրներում կապի մեծ խափանումներ կան։ Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն մեզ մոտ բացակայում է։ Դեռևս այլ տեղեկատվություն չունենք»,–ասաց նա։

Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող հայերը կարող են փորձել Օմանով Հայաստան վերադառնալ։ Հարցին՝ արդյոք եղել են այդ ճանապարհով ՀՀ վերադարձողներ, Դուրյանն ասաց, որ այդ մասով ինքը տեղեկատվության չի տիրապետում, պետք է ԱԳՆ–ից ճշտել։

  • Կիսվել: