շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սփյուռ»-ը ժամանակավորապես դադարեցնում է ՀՀ-ի և Արցախի որոշ կառույցների քարտեզների տարածումը

«Սփյուռ»-ը ժամանակավորապես դադարեցնում է ՀՀ-ի և Արցախի որոշ կառույցների քարտեզների տարածումը

՛՛Սփյուռը՛՛ հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է.

՛՛Ռազմական դրությամբ պայմանավորված, «Սփյուռ» տեղեկատվական համակարգը, ՀՀ Պաշտպանության նախարարության համաձայնությամբ, ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը spyur.am կայքում և «Spyur» բջջային տեղեկատուում:

Հորդորում ենք Հայաստանի և Արցախի կազմակերպություններին, պետական կառույցներին ևս միջոցառումներ ձեռնարկել և ժամանակավորապես հեռացնել տեղորոշման մասին տեղեկություններն առցանց հարթակներից՛՛:

 

  • Կիսվել: