չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին շրջաններում՝ կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին շրջաններում՝ կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Մարզերում հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Կիսվել: