ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպանվածներից 2-րդը «Գնթունիքի» աշխատակից է՝ Ապարանի քաղապետի քրոջ որդին

Սպանվածներից 2-րդը «Գնթունիքի» աշխատակից է՝ Ապարանի քաղապետի քրոջ որդին

Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացավ այսօր առավոտյան։

Yerevan.Today-ի տեղեկություններով, մահացածը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։

Քաղաքապետարանից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրան Հարությունյանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։

Նշենք նաև, որ վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր՝ ունի գլխուղիղային վնասվածք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Հունիսի 19-ին, ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, նշելով, որ  Ապարանում հնչած կրակոցները քաղաքական դրդապատճառներ չունեն, զուտ կենցաղային են։
 
 ՔՊ-ակա պատգամավոր  Մաթևոս Ասատրյան էլ իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով  միջադեպն հետ իր կամ իր հարազատների մասնակցության մասին տարածվոց լուրերը։
 
 Քննչական կոմիտեից էլ  հայտնում են, որ ապարանում երկու անձի սպանության կասկածանքով 32-ամյա տղամարդ է ձերբակալվել։

  • Կիսվել: