երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սպանդարյանի մոտակայքում քարկոծել են բեռնատար գնացքը

Սպանդարյանի մոտակայքում քարկոծել են բեռնատար գնացքը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20:30-ին, Սպանդարյան-9-րդ կիլոմետր հատվածում, անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա:

Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից։

Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժինը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել երկաթուղային ենթակառուցվածքին և շարժակազմին, չառաջացնել վթարներ և պահպանել երկաթուղու անվտանգության կանոնները:

Ընկերությունը հիշեցնում է նաև գույքը վնասելու և երթևեկության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու համար պատասխանատվության մասին:

  • Կիսվել: