Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ
Հնդկաստանը էլեկտրոնային հարթակներում բոյկոտ է սկսել թուրքական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների դեմ։ Մասնավորապես որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայից ներմուծվող տեքստիլ ոլորտին պատկանող մի շարք ապրանքանիշների մուտքը Հնդկաստան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական հայտնի «Trendyol», «LC Waikiki», «Koton», «Mavi» ապրանքնանիշների հագուստեղենի կարգավիճակն այժմ ցուցադրվում է «պահեստում չկա» ձևով։
Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։ Մասնավորապես Պրայագրաջ քաղաքի մի շարք խանութներում դադարեցվել են թուրքական խնձորների վաճառքը։
Հնդիկ մրգավաճառը բոյկոտի վերաբերյալ նշել է. «Մենք միշտ աջակցել ենք Թուրքիային, բայց նրանք դավաճանեցին մեզ»։