Սոթքի ուղղությամբ գիշերը հանգիստ է անցել. վարչական ղեկավար
Այս գիշեր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ գիշերը հանգիստ է եղել։
«Հեռվից լսվում է հրետանու ձայնը, բայց մեր ուղղությամբ չեն կրակոցները», - ասաց Խաչատրյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։


