Սոլովյովն անդրադարձել է մետրոյում աղջկա կողմից պատռված և Փաշինյանի ուղղությամբ նետված բուկլետի միջադեպին
Լրագրող Վլադիմիր Սոլովյովը հրապարակում է արել այսօր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Սոլովյովը գրել է․
«Փաշինյանն այսօր շրջում էր մետրոյում և մարդկանց կանչում հանրաքվեին մասնակցելու և հանդիպեց մի աղջկա, ում սրտով չէր ոչ փաշինյանական պոպուլիզմը, ոչ հանրաքվեն։Հպարտ քաղաքացու անձնագիրը, որը բաժանում էր Փաշինյանը, պատռվեց աղջկա կողմից և վերադարձվեց վարչապետին։
Безумству храбрых поем мы песню»,-այսպես է լրագրողն ամփոփել իր գրառումը։
Հիշեցնենք, որ այսօր մետրոյում դուստրերի հետ քարոզչություն անելու ժամանակ վարչապետ Փաշինյանի բաժանաած բուկլետներից մեկը մի աղջիկ պատռել է և նետել նրա ուղղությամբ, ինչին վարչապետն արձագանքել է. «Նորմալ է, մենք հարգում ենք ձեր տեսակետը, ժողովրդավարությունը հենց դրա համար է»: