հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բնակարանի գնման վկայագրեր՝ մանկատան  շրջանավարտներին

Բնակարանի գնման վկայագրեր՝ մանկատան շրջանավարտներին

 Այսօր ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել մանկատան շուրջ 300 շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը:  Այս շրջանավարտների նկատմամբ պետությունը պարտավորություն է ունեցել 2003 թվից սկսած։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝  իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1,900,000.0 հազար դրամ։

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ:

  • Կիսվել: