երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մանկատան ո՞ր սաները կարող են դիմել՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար․ հայտնում է նախարարությունը

Մանկատան ո՞ր սաները կարող են դիմել՝ բնակարանի գնման վկայագիր ստանալու համար․ հայտնում է նախարարությունը

Մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝

18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),

ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: