հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սոցապ նախարարությունը քաղաքացուն զրկել է կենսաթոշակից. ԱԻՊ

Սոցապ նախարարությունը քաղաքացուն զրկել է կենսաթոշակից. ԱԻՊ

Իրավաբանական օգնության խնդրանքով ԱԻՊ գրասենյակը էր դիմել նախկին ավիատեխնիկ Խ.Շ․-ն՝ տեղեկացնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհիմն կերպով դադարեցրել է իր երկարամյա կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետական բյուջե վերադարձնել ավելի վճարված կենսաթոշակի գումարը, որը կազմում էր 604 580 ՀՀ դրամ:

Գրասենյակի տաևրածած հաղորդագրության  մեջ նշվում է. «Մեր գրասենյակի իրավաբանական թիմի կողմից վերադասության կարգով բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչին ի պատասխան նախարարությունից մեր վստահորդին տեղեկացրել են, որ 604 580 ՀՀ դրամ գումարը իր կողմից չպետք է վերադարձվի պետական բյուջե:

Մեր գրասենյակը շարունակում է դատական կարգով պայքարել մեր վստահորդ Խ.Շ․-ի երկարամյա ծառայության կենսաթոշակը վերականգնելու համար»:

  • Կիսվել: