շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հետ

Երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաների և հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի մասնագիտական կրթության ձեռքբերման ու զարգացման ծրագրերի իրականացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հետ, տեղեկանում ենք Սոցապ նախարարությունից։

Հուշագիրը, որը ստորագրվել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանի կողմից, նախատեսում է «Կրթված սերունդ» և «Կրթություն հանուն աշխատանքի» ծրագրերի շրջանակում իրականացնել դասընթացներ, որոնց ընթացքում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող երեխաներն ու հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերը ձեռք կբերեն նոր գիտելիք, կզարգացնեն իրենց մասնագիտական կարողությունները։

Օգտագործելով նախարարության և գործընկեր կազմակերպության ներուժը՝ կողմերը համագործակցելու են նաև երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոններում խնամվող սաների կրթության բարելավման և մի շարք այլ ուղղություններով։

 

  • Կիսվել: