ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Սննդի ոչ պատշաճ առաքման կամ առաքիչի հիվանդ լինելու համար կտուգանվի տնտեսվարողը. ՍԱՏՄ

Սննդի ոչ պատշաճ առաքման կամ առաքիչի հիվանդ լինելու համար կտուգանվի տնտեսվարողը. ՍԱՏՄ

Սննդի առաքման ծառայությունների մասին հանրությունից ստացվող բողոքներն ու ահազանգերը ավելանում և մտահոգիչ են դառնում, Sputnik Արմենիային ասաց ՍԱՏՄ-ի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը` մեկնաբանելով ոլորտի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու մասին տեսչական մարմնի որոշումը։

ՍԱՏՄ–ն օրերս հայտարարել էր, որ մարտ ամսից լայնածավալ վերահսկողություն է իրականացնելու սննդի առաքման ծառայություններ մատուցողների նկատմամբ։

Տեսուչների ուշադրության կենտրոնում հատկապես լինելու է առաքիչների` նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված լինելու և սանիտարական գրքույկ ունենալու օրենքով ամրագրված պահանջի կատարումը։

«Սննդային շղթայի բոլոր մասնակիցները 6 ամիսը մեկ կոնկրետ հիվանդությունների մասով պետք է ստուգում անցնեն բժշկական հաստատություններում։ Բայց մարդը 6 ամիսը մեկ չէ, որ հիվանդանում է, և եթե ինքը այսօր ստուգվել է, դա չի նշանակում, որ վաղը չի կարող հիվանդանալ։ Այսինքն՝ տնտեսավարողը ինքը պետք է դա իր ուշադրության կենտրոնում պահի։ Առաջին իսկ պահին, երբ տեսնում է, որ իր աշխատակիցը կարող է հիվանդ լինել` քթից է հոսում, փռշտում է, կամ ինչ–որ այլ առերևույթ խնդիր ունի, պետք է դրանով հետաքրքրվի, զբաղվի, և այդ աշխատակցին այդ պահին սննդի հետ առնչվելուց զերծ պահի»,– նշում է Հարությունյանը` հավելելով, որ այս պարտավորություններում թերանալու դեպքում տուգանվելու է տնտեսավարողը, և ոչ թե աշխատակիցը։

  • Կիսվել: