Սննդի կետերում ծխելու արգելքից հետո այցելուներն ավելացել են․ Էկոնոմիկայի փոխնախարար
Մենք կողմ ենք եղել, որպեսզի ծխելու համար լինի տարանջատված միջավայր սննդի կետերում, որովհետև մարդիկ գալիս են հենց այդ նպատակով և այստեղ ոչ ոքի իրավունքները չեն խախտվում։ Այս մասին ԱԺ-ում անրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին քննարկման ժամանակ ասաց Էկոնոմիկային փոխնախարար Անի Իսպիրյանը։
«Եթե նայում ենք գործարար միջավայրի տեսանկյունից, շատ կարևոր է կանխատեսելիությունը, և մշտական փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի, քանի որ օրենքը արդեն ընդունված է, պետք է թողնել անփոփոխ, որովհետև տնտեսվարողները արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը այս օրենքին։
Կարծիքներ եղան, որ բացասական կարծիքներ են հնչեցվում։ Եթե կարծիքներից ենք խոսում, ապա ունենք շատ հակառակ՝ դրական կարծիքներ և՛ հաճախորդների և տնտեսվարողների կողմից, մարդիկ գալիս շնորհակալություն են հայտնում, որովհետև սննդի օբյեկտներում հաճախորդների շրջանակներ են ավելացել»,- ասց փոխնախարարը։


