շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ. Ռոտենբերգը մետրոյից ֆոտոշարք է ներկայացրել

Սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ. Ռոտենբերգը մետրոյից ֆոտոշարք է ներկայացրել

Քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, որն ավելի վաղ հայտարարել էր Երևանի քաղաքապետի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու մասին, Երևանի մետրոպոլիտենից լուսանկարներ է հրապարակել։

«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա: Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամանքները:

Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։ Ես սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ, իսկ այսօր շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ»,-գրել է նա:

  • Կիսվել: