շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սիսիանում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Սիսիանում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 ԱԻՆ-ը հայտնում է, որ  Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ 

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Արարատի մարզի Մասիս քաղաքում, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

 Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

  • Կիսվել: