չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սիսիանի «Զանգեր» հատվածում մոտ 200 ավտմեքենա արգելափակումից դուրս է բերվել

Սիսիանի «Զանգեր» հատվածում մոտ 200 ավտմեքենա արգելափակումից դուրս է բերվել

Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 14։40-ից դեկտեմբերի 22-ի ժամը 00։23-ը փրկարարները նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել մոտ 200 ավտոմեքենա։

  • Կիսվել: