ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՔՊ-ի Սիսիանի կառույցում երկու թևի են բաժանվել և պատերազմում են իրար դեմ․ «Հրապարակ»

ՔՊ-ի Սիսիանի կառույցում երկու թևի են բաժանվել և պատերազմում են իրար դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թեւի են բաժանվել եւ, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թեւը համակարգում է Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ հավաքագրող Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով:

Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, որ երկու թիմերը կատաղի պայքար են մղում մարզային պաշտոններում յուրայիններին տեղավորելու համար: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: Ավագյանի բարեկամներն արդեն զգուշացվել են, որ ազատվելու են աշխատանքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: