կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախի փրկարարները տարհանել են, արգելափակման մեջ հայտնված, մեքենաների ուղևորներին

Արցախի փրկարարները տարհանել են, արգելափակման մեջ հայտնված, մեքենաների ուղևորներին

Մարտի 21-ին ժամը 02:07-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի, Շոշ համայնքի տարածքում առատ ձյան պատճառով արգելափակման մեջ են մնացել «Նիվա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, բնակչությանը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Ահազանգը ստանալուն պես արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է կանչի վայր և նշված մեքենաների ուղևորներին տեղափոխել քաղաք Ստեփանակերտ:

  • Կիսվել: