շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիսիան-Նորավան ավտոճանապարհին փրկարարները դուրս են բերել արգելափակված բեռնատարը (տեսանյութ)

Սիսիան-Նորավան ավտոճանապարհին փրկարարները դուրս են բերել արգելափակված բեռնատարը (տեսանյութ)

Հունվարի 11-ին, ժամը 09:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա.), որը շարունակել է ընթացքը:

 

  • Կիսվել: