հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սինանյանը շեշտել է սփյուռքի և ՀՀ-ի մասնագիտական շրջանակների միջև համագործակցության կարևորությունը

Սինանյանը շեշտել է սփյուռքի և ՀՀ-ի մասնագիտական շրջանակների միջև համագործակցության կարևորությունը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Ռուսաստանի հայ բժիշկների և առողջապահության նախարարության մասնակցությամբ կազմակերպել է հայրենիքին աջակցելու ուղղությունների վերաբերյալ առցանց քննարկում:

Հանդիպման մասնակիցներին ողջունել է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շեշտելով սփյուռքի և Հայաստանի մասնագիտական շրջանակների միջև համագործակցության կարևորությունը:

Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչները՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի գլխավորությամբ, «Վիվա» հիմնադրամի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի և առողջապահության նախարարության աշխատակիցներ: Բարձրաձայնվել են ՀՀ առողջապահական համակարգի խնդիրները, և թե ինչպես կարող են Ռուսաստանի հայ բժիշկները աջակցել դրանց լուծմանը:



  • Կիսվել: