երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին

Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին

Ուկրաինան պատրաստ է հանդիպել.  այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ արձագանքելով Ստամբուլում առանց նախապայմանների ուղիղ բանակացություններ սկսելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին:

«Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին։ Աշխարհում բոլորը շատ երկար են սպասել դրան։ Եվ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է: Անիմաստ է սպանությունները նույնիսկ մեկ օր շարունակել։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, տևական և վստահելի, սկսած վաղվանից՝ մայիսի 12-ից: Ուկրաինան պատրաստ է հանդիպել»,- գրել է նա։

  • Կիսվել: