շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սինանյանը Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի գործիչներին հորդորել է այցելել Արցախ

Սինանյանը Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի գործիչներին հորդորել է այցելել Արցախ

Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչներ Artsakh Task Force խորագրով առցանց հանդիպում են ունեցել Սփյուռքի գլխավոր հանձակատար Զարեհ Սինանյանի հետ: Մասնակիցներին ներկայացվել են Հայաստան-Սփյուռք 2021-ի ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև ծավալուն անդրադարձ է կատարվել Արցախի ներկայիս իրավիճակին:

Գլխավոր հանձնակատարը համայնքային գործիչներին հորդորել է անձամբ այցելել Արցախ և տեղում ծանոթանալ խնդիրներին և կարիքներին:

Հանդիպման ավարտին հարցուպատասխանի ձևաչափով խոսվել է բարեգործական և հումանիտար բեռների մաքսազերծման, գրասենյակի ծրագրերի, Հայաստանի կրթական հնարավորությունների, Արցախի մուտքի կանոնակարգի վերաբերյալ:

  • Կիսվել: