«Աբովյան» ՔԿՀ–ում կալանավորը կծել է անվտանգության աշխատակցի ձեռքը. գործն ուղարկվել է դատարան
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարիետա Խ.–ն մեղադրվում է անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։
Ըստ մեղադրանքի 2023թ.–ի հունիսին Մարիետա Խ.–ն խցում հայհոյանքներ է հնչեցրել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հասցեին, անհարկի բղավել է, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել խցի դռանը։ Նա հրաժարվել է կատարել ՔԿՀ աշխատակիցների պահանջը ինչից հետո աշխատակիցներից մեկը, ցանկանալով դադարեցնել Մարիետա Խ.–ի գործողությունները վերջինի նկատմամբ կիրառել է ֆիզիկական ուժ՝ ձեռնաշղթա հագցնելու նպատակով։ Այդ պահին, սակայն, կալանավորը կծել է աշխատակցի ձեռքը։
Գործն ուղարկվել է դատարան։