երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

Արեգակի վերևում հայտնաբերվել է Երկիր մոլորակից մեծ թռչնանման օբյեկտ

Գիտնականները աստղադիտակի միջոցով Արեգակի վերևում հայտնաբերել են մի օբյեկտ, որը հիշեցնում է մոտ 150 հազար կմ «թևի» չափս ունեցող թռչուն։ Այս մասին հաղորդում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«LASCO աստղադիտակներից մեկից երեկ ստացվել է գեղեցիկ և ինչ-որ չափով առեղծվածային նկար՝ «թռչուն» կամ «թռչող սարք» հիշեցնող, որն իր ետևից «կրակոտ» հետք է թողնում:

«Թռչնի» թևի չափը մոտ 150 հազար կմ է։ Արեգակի մակերևույթից «թռիչքի» բարձրությունը մոտ 2 մլն կմ է։ «Թռչնի» չափերը, եթե հաշվի առնենք, որ այն ֆիզիկական, այլ ոչ թե օպտիկական օբյեկտ է, ավելի քան 10 անգամ մեծ է Երկրից»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: