շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Շուրջ 30 ոստիկաններ բիրտ ուժ կիրառելով ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող ՀՀՄ կուսակցության անդամներին

Շուրջ 30 ոստիկաններ բիրտ ուժ կիրառելով ձերբակալել են բողոքի ակցիա նախապատրաստող ՀՀՄ կուսակցության անդամներին

Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության շուրջ 30  աշխատակից, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալել են տպարանից դուրս եկող և բողոքի ակցիա նախապատրաստող «Հայոց Համազգային Միասնություն»  կուսակցության փոխնախագահ Արարատ Ավետիսյանին և մի շարք այլ անդամներին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վերջիններս ապօրինաբար պահվելով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում՝ ժամեր անց ազատ են արձակվել։

Խստագույնս դատապարտում ենք ոստիկանության հերթական ապօրինի գործողությունները օրենքի շրջանակներում և հանուն հայրենիքի իրենց դիրքորոշումը բարձրաձայնող քաղաքացիների նկատմամբ»:

  • Կիսվել: