երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շունը կծել է Լուսառատի 3 բնակիչների. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Շունը կծել է Լուսառատի 3 բնակիչների. տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 16-ին, ժամը 12:05-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղի Գ.Չաուշ փողոցում գտնվող տներից մեկի բակի շունը կծել է հարևանին և անհանգստացնում է մյուս բնակիչներին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

Պարզվել է, որ շունը կծել է Ա․ Պ․-ին (ծնված 2000 թ.), Ա․ Գ․-ին (ծնված 1952 թ.) և Ս․ Ս․-ին (ծնված 1970 թ.), ովքեր տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ։ Բժիշկները Ա․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները քնեցրել են շանը և տեղափոխել Դիմիտրով գյուղ։

  • Կիսվել: