երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոլդովայի նախագահի շունը կծել է Ավստրիայի նախագահի ձեռքը (տեսանյութ, լուսանկար)

Մոլդովայի նախագահի շունը կծել է Ավստրիայի նախագահի ձեռքը (տեսանյութ, լուսանկար)

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի շունը կծել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի ձեռքը, տեղեկացնում է TVR Moldova-ն:

Աղբյուրը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Քիշնևում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո։

՛՛Կոդրուց անունով շունը որդեգրվել է այն բանից հետո, երբ նրան մեքենան էր հարվածել։ Երբ Ավստրիայի նախագահը փորձել է շոյել շանը, նա կծել է վերջինիս ձեռքը՛՛,-հայտնել է հեռուստաալիքը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սանդուն և Վան դեր Բելենը զբոսնելիս են եղել Մոլդովայի նախագահի աշխատակազմի շենքի բակում։

Ավելի ուշ Ավստրիայի նախագահը վիրակապված ձեռքով եկել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպման:

Սանդուն ներողություն է խնդրել միջադեպի համար:

  • Կիսվել: