երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շան հարձակման հետևանքով այսօր կին է մահացել. մանրամասներ

Շան հարձակման հետևանքով այսօր կին է մահացել. մանրամասներ

Շան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երկտասարդ կինն այս գիշեր մահացել է։

«Փաստնիֆոյի» հետ զրույցում Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ մահվան պատճառը կառաղություն հիվանդությունն է եղել։

«Դեպքը ուշացած էր, վիճակը արագ ծայրահեցղ դարձավ։ Դեռ պետք է պարզել, թե ինչու չի պատվաստվել, որովհետև ամբուլատորիան, ուր դիմել էր շան հարձակումից հետո, ապահովված է եղել պատվաստանյութով»։

Հիշեցնենք, որ տուժած կինը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից էր, 4 երեխաների մայր։

Նախօրեին Լեռնագոգի համայնքապետը «Փաստինֆոյին» պատմել էր, որ դեպքից հետո կինն հրաժարվել էր պատվաստվել, բուժումը սկզբում նորմալ է ընթացել, սակայն ավելի ուշ նրա վիճակը վատացել է ու ծանր վիճակում նա տեղափոխվել Երևան։

Ենթադրվում է, որ կնոջ վրա հարձակված շունը թափառող կենդանի է եղել։

  • Կիսվել: